Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սի Ցզինպինը վերընտրվեց Չինաստանի նախագահի պաշտոնում  

Սի Ցզինպինը վերընտրվեց Չինաստանի նախագահի պաշտոնում

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի խորհրդարանի պատգամավորները նախագահի պաշտոնում միաձայն վերընտրել են Սի Ցզինպինին ևս հինգ տարի ժամկետով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

 Երկրի ղեկավարի ընտրությունները կայացել են մարտի 17-ի առավոտյան գաղտնի քվեարկությամբ խորհրդարանի առաջին նստաշրջանի 5-րդ համագումարում: Ներկա գտնված բոլոր 2970 պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել:

Սի Ցզինպինը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ էր ընտրվել 2013-ի մարտին 12-րդ գումարման խորհրդարանի նիստում:

Բացի այդ, նա նաև ընտրվել է Չինաստանի Կենտրոնական ռազմական խորհրդի նախագահ՝ իր ձեռքում պահելով երկրի քաղաքական և ռազմական ղեկավարումը: Երկրի փոխնախագահ է ընտրվել Կոմունիստական կուսակցության գլխավոր հակակոռուպցիոն մարմնի նախկին քարտուղար Վան Ցիշանը:

Ինչպես հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռագիր է ուղարկել՝ շնորհավորելով նրան վերընտրվելու կապակցությամբ:
Չինաստանի Նախագահի պաշտոնը ստեղծվել է 1954-ին երկրի սահմանադրության համաձայն, 1975-ից վերացվել է, ապա կրկին վերականգնվել 1982-ին:

Մինչ այս տարի մարտի 11-ը նախագահը կարող էր ընտրվել հինգ տարի ժամկետով և պաշտոնը զբաղեցնել ոչ ավելի քան երկու անգամ: Սակայն Չինաստանի խորհրդարանի պատգամավորներն այս նստաշրջանում փոփոխություններ են կատարել սահմանադրությունում՝ վերացնելով պաշտոնավարման ժամկետի սահմանափակումները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]