Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում ինքնաթիռը շան պատճառով հարկադիր վայրէջք է կատարել

ԱՄՆ-ում ինքնաթիռը շան պատճառով հարկադիր վայրէջք է կատարել

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան «United Airlines» ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել այն բանից հետո, երբ ինքնաթիռում շուն է հայտնաբերվել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով РИА Новости-ն, այս մասին հայտնել է ABC-ն: Ըստ հեռուստաալիքի` պատահարը տեղի է ունեցել Նյուարկից Սենթ Լուիս թռիչքի ժամանակ: Ավիաընկերությունը շատ մանրամասներ չի հայտնել տեղի ունեցածի վերաբերյալ, միայն հայտարարել է, որ կենդանին ավելի ուշ բարեհաջող հասել է Օհայո նահանգում գտնվող տերերին, իսկ չվերթի բոլոր ուղևորները ստացել են փոխհատուցում:

Ամերիկյան հեռուստաալիքի փոխանցմամբ` սա արդեն կենդանիների հետ կապված երրորդ դեպքն է, որ անցնող շաբաթվա ընթացքում տեղի է ունենում ավիաընկերության հետ: Ավելի շուտ Նյու Յորքից Հյուսթոն թռչող ինքնաթիռում ուղևորներից մեկի շունը սատկել էր այն պատճառով, որ անձնակազմի անդամներից մեկի պահանջով դրվել էր պայուսակում և տեղադրվել ձեռքի իրերի դարակում: Մի քանի օր հետո ավիաընկերության աշխատակիցները սխալմամբ մեկ այլ շան ուղարկել էին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիո` ամերիկյան Կանզաս նահանգի փոխարեն: Ավելի ուշ արդեն ավիաընկերությունը կենդանուն բիզնես դասով ուղարկել էր տերերի մոտ՝ ԱՄՆ: Շան տերերը մտադիր են դատարան դիմել:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]