1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ստորագրվել է պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցության 2018 թվականի ծրագիրը

Ստորագրվել է պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական 
համագործակցության 2018 թվականի ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի ռազմական կցորդ, գնդապետ Օլիվյե Մադյոն (նստավայրը՝ Թբիլիսի) ստորագրել են պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցության 2018 թվականի ծրագիրը:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այն ներառում է մոտ 10-ը միջոցառում. ռազմական կրթության, վերապատրաստումների, ֆրանսերեն լեզվի պատրաստության, ինչպես նաև ռազմաբժշկության, կիբերանվտանգության, ինժեներական և այլ ոլորտներում փորձի փոխանակման ծրագրերի իրականացում Հայաստանում և Ֆրանսիայում:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ջանքերի գործադրումը խաղաղապահության բնագավառում համագործակցության խորացման ուղղությամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]