Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը հանդես է գալիս աջ պաշտպանի դիրքում. մանրամասներ Հայաստանի հավաքականի նորեկի մասին

Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը հանդես է գալիս աջ պաշտպանի դիրքում. մանրամասներ 
Հայաստանի հավաքականի նորեկի մասին

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը Էստոնիայի և Լիտվայի հավաքականների դեմ ընկերական հանդիպումներին մասնակցելու համար հավաքական է հրավիրել Կոլումբիայի առաջնությունում հանդես եկող «Բրիակա Չիկո» ակումբի ֆուտբոլիստ Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով transfermarkt.co.uk կայքի տվյալները, Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը հանդես է գալիս աջ պաշտպանի դիրքում, կարող է հանդես գալ նաև  կենտրոնական պաշտպանի դիրքում: Ժորդի Մոնրոն աջլիկ է: Նա ծնվել է 1996թ. հունվարի 3-ին Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում:

Հայաստանի հավաքականի նորեկը 22 տարեկան է, հասակը՝ 1.85 սմ: Նա «Բրիակա Չիկո» ակումբում հանդես է գալիս 2017թ.  հուլիսից: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 225 հազար եվրո:

Ակումբը,. որտեղ հանդես է գալիս Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը, այս պահին զբաղեցնում է Կոլումբիայի առաջնության մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը: Ակումբը 2017թ. նվաճել է Կոլումբիայի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբում հանդես գալու իրավունք: «Բրիակա Չիկո»- ակումբը հիմնադրվել է 2002թ.:

Կոլումբիայի ընթացիկ առաջնությունում «Բրիակա Չիկո»-ն անցկացրել է 8 հանդիպում, որոնցից 5-ում պարտություն է կրել, երեք խաղ ավարտել ոչ ոքի արդյունքով: Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը մասնակցել է 7 հանդիպման, մեկ խաղում մնացել է պահեստայինների նստարանին: 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]