Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կապանի օդանավակայանի համար նախատեսված ինքնաթիռի ներկման աշխատանքները մոտենում են ավարտին

Կապանի օդանավակայանի համար նախատեսված ինքնաթիռի ներկման 
աշխատանքները մոտենում են ավարտին

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզի Կապան քաղաքի օդանավակայանի համար նախատեսված չեխական L-410 ինքնաթիռի ներկման աշխատանքներն արդեն հասնում են ավարտին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում ՝ Կապանի օդանավակայանի ֆեյսբուքյան էջը:

Ինքնաթիռը ձեռք է բերվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի  կողմից 5,5 մլն եվրոյով և կատարելու է Երևան֊Կապան֊Երևան կանոնավոր չվերթներ։

Օդանավակայանի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել հունիս֊հուլիս ամիսներին։

Կապանի օդանավակայանի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են 2017 թվականի առաջին կիսամյակում: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 2 միլիոն դոլար: Չեխական L-410 ինքնաթիռը 19 տեղանոց է:  Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հայտնել է, որ  լինելու են սուբսիդավորված տոմսեր ուսանողության, առողջական խնդիրներ ունեցող մարդկանց համար, իսկ տոմսերի գները դեռ որոշված չեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]