1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ամենայն Հայոց կաթողիկոսը պարգևատրվել է Ուկրանիայի հայերի միության «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով

Ամենայն Հայոց կաթողիկոսը պարգևատրվել է Ուկրանիայի հայերի միության «Գրիգոր 
Լուսավորիչ» շքանշանով

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ով պատրիարքային այցով գտնվում է Ուկրաինայում, պարգևատրվել է Ուկրաինայի հայերի միության «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է analitikaua.net-ը:

Ամենայն Հայոց կաթողիկոսի պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել մարտի 16-ին Ուկրաինայի հայերի միության կոնֆերանսի ընթացքում, որն անցկացվել է Կիևում:  Ուկրանիայի հայերի միության «Գրիգոր Լուսավորիչ»  շքանշանն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին հանձնել է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը: 

Վիլեն Շատվորյանը նաև Ուկրաինայի հայերի միության «Սփյուռքի ակտիվ գործիչ» շքանշանով պարգևատրել է Կիևի միջազգային համալսարանի հիմնադիր և նախագահ Խաչատուր Խաչատուրյանին, ինչպես նաև WBA վարկածով բռնցքամարևտի աշխարհի չեմպիոն Արտյոմ Դալաքյանին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]