Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ջենիֆեր Լոպեսը ներկայիս ժամանակահատվածը համարում է իր կյանքի լավագույն շրջանը

Ջենիֆեր Լոպեսը ներկայիս ժամանակահատվածը համարում է իր կյանքի լավագույն 
շրջանը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջենիֆեր Լոպեսը բարձունքում է և Harpersbazaar ամսագրի շապիկին: Երգչուհին սիրահարված է և չի վախենում ընդունել դա:

Harpersbazaar-ին տված հարցազրույցի ժամանակ նա  անկեղծացել է և խոսել իր և ամերիկացի բեյսբոլիստ Ալեքսանդր Էմանուել Ռոդի հետ հարաբերությունների, ինչպես նաև չափազանց աշխատասեր լինելու մասին:

«Ես ինձ զգում եմ երիտասարդ և հեռու ժամանակի ազդեցությունից: Սա ինքս ինձ կրկնում եմ օրը մի քանի անգամ: Տարիքը միայն մեր մտքում է»,-հայտնել է երգչուհին:

Թեև, ըստ նրա,  չունի հանգիստ կյանք և անընդհատ ճանապարհորդում է, միևնույն է՝ չի բողոքում: Վերջինս վաստակում է միլիոններ որպես երգչուհի, պրոդյուսեր, դերասանուհի: 

«Իմ կյանքը լի է ուրախ և սիրելի մարդկանցով, իսկ իմ աշխատանքի վայրը՝ արկածներով»: Երգչուհին սա համարում է իր կյանքի լավագույն շրջանը:

Պատրաստեց՝ Քրիստինա Գալստյանը

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]