1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի՝ մարտին Համբուրգում կայանալիք համերգի տոմսերը սպառվել են դեռ նոյեմբերին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի՝ մարտին Համբուրգում կայանալիք 
համերգի տոմսերը սպառվել են դեռ նոյեմբերին

ԵՐԵՎԱՆ, 16, ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մարտի 28-ին Համբուրգի նշանավոր դահլիճներից մեկում՝ «Էլբ-ֆիլհարմոնիայում», հանդես է գալու համերգային ծրագրով, որի ընթացքում նվագախումբը և թավջութակահար Նարեկ Հախնազարյանը կկատարեն ժամանակակից կոմպոզիտոր Էդուարդ Հայրապետյանի Թավջութակի կոնցերտը: Դա համաշխարհային պրեմիերա է։

«Նոյեմբերին համերգի բոլոր տոմսերը վաճառվել են: Դեկտեմբերին հնարավոր էր մի քանի տոմս գտնել վերավաճառողների մոտ,  բայց դրանք էլ արագ սպառվեցին: Կարծում եմ` այս հաջողությունը հավաքական է: Իհարկե, մեծ նշանակություն ունի, թե որ նվագախումբն է ելույթ ունենում, ով է մենակատարը և ինչ ծրագիր է ներկայացվում»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց նվագախմբի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը:

Տնօրենն ասաց, որ համերգային ծրագրի առաջին մասում կհնչի Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան, որը, ցավոք, Եվրոպայում հազվադեպ է ներկայացվում:

«Համերգը մեզ հնարավորություն է տալիս  հանրաճանաչ  և մեծ հաջողություն  վայելող «Էլբ-ֆիլհարմոնիայում» մեծն Խաչատրյանի այդ գործը կատարել, որը հնչեցրել ենք Հայաստանում, Ռուսաստանում և այլ երկրներում, բայց Գերմանիայում նվագախումբը առաջին անգամ է կատարելու: Երկրորդ բաժնում կհնչի Էդուարդ Հայրապետյանի նոր թավջութակի և նվագախմբի համար գրված կոնցերտը»,-ընդգծեց Տեր-Հովակիմյանը:

Տնօրենի խոսքով` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մեծ հետաքրքրություն է վայելում Եվրոպայում, այն սպասված է, դրանով հետաքրքրվում են տարբեր գործակալներ, իմպրեսարիոներ հետագայում նվագախմբի հետ համագործակցելու համար: «Ըստ իս` այս հարցում մեծ դեր խաղաց մեր նվագախմբի վերանվանումը:  Դրա սիմֆոնիկ լինելու գործոնը նվագախմբի առջև մեծ դռներ է բացելու. տոմսերի արագ սպառումը դրա վառ ապացույցներից է»,-եզրափակեց Աննա Տեր-Հովակիմյանը:

Նվագախումբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ  կան Հայաստանում ստեղծագործող կոմպոզիտորներ, որոնց գործերը հետագայում ներկայացրել են արտերկրում, և երաժշտասերները մեծ հետաքրքրությամբ են ունկնդրել դրանք: Նրանցից մեկը Էդուարդ Հայրապետյանն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]