Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վրաստանում ճոպանուղու խափանման պատճառով զբոսաշրջիկներ են տուժել

Վրաստանում ճոպանուղու խափանման պատճառով զբոսաշրջիկներ են տուժել

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Գուդաուր լեռնադահուկային առողջավայրում շարքից դուրս Է եկել ճոպանուղին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը: Նախնական տվյալներով՝ անջատվել Է օբյեկտի Էլեկտրականությունը, ինչի հետեւանքով նստարաններն սկել են սահել եւ բախվել միմյանց: Դրա պատճառով զբոսաշրջիկները հարկադրված են եղել բարձրությունից թռչել ձյան վրա: Վաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգիենկոն լրագրողներին հայտնել Է ութ տուժածների մասին: Նրանց բժշկական օգնություն են ցույց տվել: «Վնասվածքները շատ լուրջ չեն, բացի երկու զբոսաշրջիկներից՝ Ուկրաինայից եւ Շվեդիայից: Ներկայում Գուդաուրում են գտնվում ռեանիմոբիլներ եւ, ամենայն հավանականությամբ, այդ երկու զբոսաշրջիկներին մենք փոխադրենք Թբիլիսի»,- հավելել Է պետական պաշտոնյան: Միջադեպի կապակցությամբ հարուցվել Է քրեական գործ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]