Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ֆրանսիան սպառնում Է չեղարկել Եվրամիության հետ Վրաստանի անայցագիր ռեժիմը

Ֆրանսիան սպառնում Է չեղարկել Եվրամիության հետ Վրաստանի անայցագիր ռեժիմը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մենիեն այդ երկրի քաղաքացիներին նախազգուշացրել Է Եվրամիության կողմից անայցագիր ռեժիմի հնարավոր կասեցման մասին, եթե շարունակվի ապաստան հայցողների աճի միտումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտն Է «Sputnik Վրաստան»-ը՝ վկայակոչելով Imedi հեռուստաալիքը: Եվրամիության երկրները վերջին ժամանակներս ավելի ու ավելի հաճախ են դժգոհություն հայտնում Վրաստանից ապաստան հայցողների քանակության աճի կապակցությամբ: Իրենց անհանգստությունն են արդեն հայտնել Գերմանիան, Ֆրանսիան, Շվեդիան եւ Իսլանդիան:

«Աճել Է Ֆրանսիայում ապաստան խնդրող Վրաստանի քաղաքացիների թվաքանակը: Նաեւ նրանք հաճախ են խախտում Ֆրանսիայում գտնվելու ժամկետները: Ցանկանում եմ Վրաստանի քաղաքացիներին հորդորել՝ չհավատալ նրանց, ովքեր նրանց Ֆրանսիայում եւ Գերմանիայում անօրինական կեցություն են առաջարկում երկու տարվա ընթացքում, իսկ դրանից հետո՝ ապաստանի տրամադրում: Նման բան չի լինի, քանի որ Վրաստանն անվտանգ երկիր Է»,-ասել Է Մենիեն: Ֆրանսիայի դեսպանի խոսքով՝ նմանօրինակ գործողությունները հետեւանքներով են հղի ամբողջ Վրաստանի համար:

«Բացառված չԷ, որ նման գործողությունների պատճառով Վրաստանի նկատմամբ պատժամիջոցներ կսահմանվեն եւ գործի կդրվի անայցագիր ռեժիմի կասեցման մեխանիզմը»,-նշել Է Մենիեն:

Հունվարին ԵՄ-ի երկրներում ապաստան Է տրամադրվել Վրաստանի միայն 13 քաղաքացիների, իսկ գրեթե 1,3 հազար մարդ մերժում Է ստացել: Վերջին տվյալների համաձայն, քննարկման փուլում են Վրաստանի գրեթե 5,4 հազար քաղաքացիների դիմումները:

Եվրամիությունը Վրաստանին անայցագիր ռեժիմ Է տրամադրել 2017 թվականի մարտին: Անցած ժամանակաշրջանում անայցագիր ռեժիմից օգտվել են երկրի 220 հազար քաղաքացիներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]