Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Առաջիկա 7 տարիների ընթացքում կենսաթոշակառուների թիվն աճելու միտում ունի

Առաջիկա 7 տարիների ընթացքում կենսաթոշակառուների թիվն աճելու միտում ունի

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մարտի 1-ի դրությամբ հաշվառված է 446 հազար 249  կենսաթոշակառու, 62 հազար 915 նպաստառու: Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ առաջիկա 7 տարիների ընթացքում կենսաթոշակառուների թիվն աճելու միտում ունի:

«Ժողովրդագրական տվյալները մեզ հուշում են, որ առաջիկա 7 տարիների ընթացքում կենսաթոշակառուների թիվը կաճի տարեկան միջինը 2 հազար 500 անձով: Այս տարի կենսաթոշակի իրավունք են ստանում 1955 թվականի ծնված մեր քաղաքացիները, որոնց թիվը 44 հազար 907 է: 1961 թվականի ծնվածների ցուցանիշը դիտարկելով` տեսնում ենք, որ այդ թիվն աստիճանաբար աճելով հասնում է 57 հազար 369-ի»,-ասաց  Հովհաննես Սահակյանը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]