Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Չինուհին քաղցր բամբակը կերել Է երեք վայրկյանում

Չինուհին քաղցր բամբակը կերել Է երեք վայրկյանում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Ան Կի (An Qi) ազգային հեռուստաշոուի մասնակից աղջիկը «Ես հաղթող եմ» շոուում ռեկորդ Է սահմանել աղանդերն արագ ուտելու ցուցանիշով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Եթերի դրվագով տեսագրությունը Facebok-ում հրապարակված Է China Plus News հեռուստաընկերության Էջում: Ինչպես գրել Է Daily Mail-ը, տեսահոլովակի հերոսուհին Չինաստանում աստղ Է դարձել:

Տեսանյութում երեւում Է, թե ինչպես Է աղջիկը հաշված վայրկյաններում ուտում ամբողջ քաղրավենիքը: Ի տարբերություն իր մրցակցի, որը կծում Է բամբակի կտորները, նա այն ոլորում Է ձեռքերով եւ մատներով խցկում բերանը:

Չինաստանի Weibo սոցիալական պլատֆորմում տեսահոլովակը հավաքել Է 7 միլիոն դիտում: Շատ օգտատերերի ապշեցրել Է ոչ թե բամբակն ուտելու արագությունն, այլ հույզերի բացակայությունն աղջկա դեմքին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]