Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լևոն Արոնյանը խոսել է Գրիշչուկի հետ պարտիայի մասին  

Լևոն Արոնյանը խոսել է Գրիշչուկի հետ պարտիայի մասին

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը խոսել է Ալեքսանդր Գրիշչուկի հետ պարտիայից:

«Նմանատիպ կարևոր մրցաշարերում անընդունելի է բաց թողնել նման պահերը»-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Արոնյանը:

Բեռլինում ընթացող հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: Այս տուրից հետո առաջատարը 3,5 միավորով Ֆաբիանու Կարուանան է: 3-ական միավորով 2-3 տեղերն են կիսում Վլադիմիր Կրամնիկը և Շախրիյար Մամեդյարովը: Արոնյանը, Գրիշչուկը և Լիժենն ունեն 2,5 միավոր և կիսում են 4-6 տեղերը: 1,5 միավոր ունեն Սերգեյ Կարյակինը և Ուեսլի Սոն:

14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]