Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Նախարար Մինասյանը և ՄԱԿ-ի նորանշանակ պաշտոնյան պատրաստակամ են նոր մակարդակի բարձրացնել համագործակցությունը

Նախարար Մինասյանը և ՄԱԿ-ի նորանշանակ պաշտոնյան պատրաստակամ են նոր 
մակարդակի բարձրացնել համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը մարտի 15-ին  հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարպի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիասինը, ՀՀ-ում ՄԱԶԾ բնապահպանական ծրագրերի համակարգող Արմեն Մարտիրոսյանը, ՀՀ բնապահպանության նախարարի  առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը, ՀՀ ԲՆ աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանը: 

Նախարարը ողջունել է Շ. Շարպին նշանակման կապակցությամբ, շնորհակալություն հայտնել ՄԱԿ-ին բազմաթիվ ծրագրերի իրականացման համար, նշել  համագործակցության ընդլայնման և խորացման կարևորությունը: Նորանշանակ պաշտոնյային նախարար Մինասյանը ներկայացրել է ոլորտում իրականացվող համատեղ աշխատանքները՝ հատկանշելով, որ ծրագրերում լավ արդյունքներ են արձանագրվել, հակիրճ անդրադարձել նախարարության գործառույթներին և իրականացվող բարեփոխումներին:

Իր հերթին,  Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարպը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ արտգործնախարարին հավատարմագրերը հանձնելուց հետո սա կառավարության ներկայացուցչի հետ երկրորդ հանդիպումն է, ինչը նաև կարևորում է  կառավարության հետ աշխատելու առաջնահերթությունը: Շնորհակալություն հայտնելով  նախարարին համատեղ աշխատանքների ներկայացման համար՝ Շոմբի Շարպն անդրադարձել է նաև այն նախատեսվող ծրագրերին, որոնց շրջանակներում համագործակցության նոր հնարավորություններ կան:

Հանդիպման ընթացքում խոսվել է մի շարք ծրագրերի մասին, մասնավորապես, անդրադարձ է եղել «Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմումն անտառային և դաշտային հրդեհների կառավարման ներուժի զարգացման միջոցով» ծրագրին, Կանաչ կլիմայի հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի ընթացքին, ԲՀՊՏ-ների պահպանությանը, անտառային բարեփոխումների ոլորտում համագործակցության հնարավորություններին և այլն: Պաշտոնյաները պայմանավորվել են  առավել հաճախակի դարձնել հանդիպումները՝ դրանք նախաձեռնելով նաև բնության հատուկ պահպանվող տարածքներում: Ավարտին կողմերը կրկին հավաստել են համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու պատրաստակամությունը»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]