Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Աշխարհի տարբեր ծայրերից շարունակում են շնորհավորել Արմեն Սարգսյանին

Աշխարհի տարբեր ծայրերից շարունակում են շնորհավորել Արմեն Սարգսյանին

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ են հղել  Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Ջե Ինը, Ֆինլանդիայի Հանրապետության նախագահ Սաուլի Նիինիստյոն, Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը,Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին, Ռուս ուղղափառ եկեղեցու հովվապետ՝ Մոսկվայի և  Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արմեն Սարգսյանի գրասենյակից:

Ավելի վաղ Արմեն Սարգսյանին շնորհավորել էին Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան, Ուկրաինայի Հանրապետության նախագահ Պյոտր Պորոշենկոն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Գլխավոր քարտուղար Սի Ծինփինը, Հունաստանի Հանրապետության Նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը, Մյունխենի անվտանգության համաժողովի հիմնադիր-ղեկավար Վոլֆգանգ Իշինգերը, Կատարի Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանին, փոխէմիր Աբդուլլա բին Համադ Ալ Թանին և վարչապետ ու ներքին գործերի նախարար Աբդուլլա բին Նասեր բին Խալիֆա Ալ Թանին, Օմանի սուլթան Քաբոս բին Սաիդը, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն և այլոք:

Արմեն Սարգսյանը լիազորությունները կստանձնի ապրիլի 9-ին ԱԺ հատուկ նիստում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]