Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ստամբուլի Շիշլի թաղամասում Հրանտ Դինքի անունով փողոց է վերանվանվել

Ստամբուլի Շիշլի թաղամասում Հրանտ Դինքի անունով փողոց է վերանվանվել

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի Շիշլի թաղամասում երկու փողոց վերանվանվել է պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի և լրագրող Ուղուր Մումջուի անուններով:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական birgun.net-ը:

Շիշլիի քաղաքային խորհրդի մարտի 8-ի որոշմամբ` թաղամասի Ըշըք փողոցը վերանվանվել է Ուղուր Մումջուի անվամբ, իսկ Սամանյոլու փողոցը` Հրանտ Դինքի անունով:

Շիշլիի քաղաքային խորհրդի որոշումն ուղարկվել է Ստամբուլի քաղաքային խորհուրդ, որտեղ հաստատվելուց հետո պաշտոնապես կմտնի ուժի մեջ: 

Պոլսահայ մտավորական, լրագրող, ստամբուլահայ պարբերականներից «Ակօս»-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է թուրք ազգայնականների կողմից 2007թ. հունվարի 19-ին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]