Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Մայիս

Բրիտանացի փորձագետը ԼՂ հակամարտության հարցում Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշման փոփոխություն չի ակնկալում


ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օքսֆորդի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Նիլ Մաքֆարլեյնը կարծում է, որ Ադրբեջանում գործող համակարգի պայմաններում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում այդ երկրի դիրքորոշման փոփոխություն դժվար է ակնկալել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Լեռնային Ղարաբաղում խաղաղության հեռանկարները. Տեղական և միջազգային տեսանկյուններ» խորագրով միջազգային գիտաժողովի ընթացքում Նիլ Մաքֆերլեյնը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանի իշխանությունների գոյությունը մեծապես կախված է ազգայնական շրջանակներից, ուստի ԼՂ հակամարտության կարգավորման հարցում զիջումների գնալը կարող է ծանր հետևանքներ ունենալ իշխանության համար:

«Դժվար է ակնկալել, որ այդ երկրում գործող համակարգի պայմաններում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում փոփոխություններ կլինեն, որովհետև հասկանալի է, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ դա Ադրբեջանի իշխանությունների համար»,- ասաց Մաքֆերլեյնը` պատասխանելով ներկաներից մեկի հարցին:




Այս թեմայով

... վերջին լուր "Ղարաբաղյան հիմնահարց" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ