Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ճապոնական թեյախմությունը հոգու և սրտի խաղաղության հասնելու միջոց է. Երևանում անցկացվեց ճապոնական թեյախմության ցուցադրություն

Ճապոնական թեյախմությունը հոգու և սրտի խաղաղության հասնելու միջոց է. Երևանում անցկացվեց ճապոնական թեյախմության ցուցադրություն

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի ազգային մշակույթի կարևորագույն մաս կազմող թեյախմության հետաքրքիր արարողությունը, որի շուրջ երկրի իշխանավորները լուրջ հարցեր են քննարկում, դրանց վերաբերյալ համաձայնության գալիս,   մանրամասն և պատկերավոր ներկայացվեց Հայաստանում: Ճապոնական թեյախմության ցուցադրությունը տեղի ունեցավ մարտի 15-ին Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում:

«Ուրախ եմ, որ այսօր ներկայացնում ենք ճապոնական ավանդական արվեստը` թեյախմությունը: Երախտիքս եմ հայտնում ներկա հյուրերին և միջոցառման կազմակերպիչներին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին:

Հայ-ճապոնական «Հիկարի» կենտրոնի նախագահ Կարինե Փիլիպոսյանի խոսքով` ավելի քան տասը տարի ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան հետ համատեղ նման միջոցառումներ են իրականացնում, որոնց միջոցով հանրությունը ծանոթանում է ճապոնական հարուստ մշակույթին: Դրա կարևոր մասն է թեյախմությունը:

«Վաղը գեղանկարչության վարպետության դաս կանցկացնի նկարչուհի Օլգա Սելիվանովան: Անցյալ դասից հետո ակադեմիայի ուսանողները ճապոնական մշակույթին վերաբերող յուրահատուկ կտավներ են նկարել, որոնք փակցված են դահլիճում»,-ասաց նա:

Ճապոնիայից Հայաստան ժամանած Միդորի Յամադան, ով մանրակրկիտ և սիրով  ցուցադրեց թեյախմության արարողության գործընթացը, ընդգծեց, որ ճապոնական թեյախմությունը բարդ երևույթ է` հատուկ ասիական մշակույթին: «Դրա միջոցով մարդիկ ձգտել և ձգտում են հասնել սրտի հանգստության և հոգու խաղաղության»,-նշեց նա:

Ներկայացված թեյախմության արարողությունը ձևավորվել է 15-րդ դարից սկսած: Նման թեյախմություններին մասնակցել են հիմնականում հարուստները, երկրի իշխանավորները, նրանք թեյի սեղանի շուրջ խոսել են տարբեր քաղաքական և այլ հարցերի շուրջ, փորձել հարթել տարաձայնությունները, համաձայնության գալ խնդիրների լուծման հարցում:

Միջոցառումների շարքն իրականանում է Հայաստանում Ճապոնիայի մշակույթի օրերի շրջանակում ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության և Հայ-ճապոնական «Հիկարի» կենտրոնի նախաձեռնությամբ:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]