Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

ԱՄՆ-ն իր ուրույն մոտեցումն ունի Արցախի նկատմամբ. Շավարշ Քոչարյան

ԱՄՆ-ն իր ուրույն մոտեցումն ունի Արցախի նկատմամբ. Շավարշ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախը դե ֆակտո անկախ պետություն է, վարում է իր արտաքին քաղաքականությունը, որը, բնական է, սահամանափակ է, քանի դեռ չկա միջազգային ճանաչում: 

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահ Բակո Սահակյանի ամերիկյան այցի շուրջ Ադրբեջանում առաջացած աղմուկին: «Ամեն դեպքում այցը չափազանց կարեւոր է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Քոչարյանը:

Ինչ վերաբերում է փաստին, որ Ադրբեջանը օրերս բողոքի նոտա էր հղել ԱՄՆ-ին՝ Բակո Սահակյանի այցելության վերաբերյալ, Շավարշ Քոչարյանն արձագանքեց. «Դե բնական է, պետք է բողոքեր, բա ի՞նչ պետք է աներ»:

Դիտարկմանը, թե Արցախի նախագահին ՌԴ-ում կամ ՀԱՊԿ երկրներում չեն ընդունում նման մակարդակով, ինչո՞վ է դա պայմանավորված, ԱԳ փոխնախարարն ասաց. «Ամերիկան այդ տեսակետից իր ուրույն մոտեցումն ունի: Դա արտահայտվում է այն հանգամանքով, որ Արցախին իրենց կողմից համապատասխան օգնություն է հատկացվում, որը բյուջեով է հաստատվում: Այդ տեսակետից ԱՄՆ-ը առանձնահատուկ է: Դա նշանակում է, որ Ամերիկան, ընդհանուր առմամբ, շատ ավելի բազմաշերտ, բազմազան մոտեցում ունի արտաքին հարաբերություններում, ինչը պայմանավորված է նաեւ Կոնգրեսի ինքնուրույնությամբ, որ Կոնգրեսում կարող են այնպիսի մտքեր արտահայտել, որոնք շատ հաճախ չեն համընկնում Սպիտակ տան հետ, եւ ինչ-որ չափով ազդել քաղաքականության վրա: Այդ առումով ԱՄՆ-ն ավելի ճկուն է»:

Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունն այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում, այցելել է Կոնգրես և ունեցել հանդիպումներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]