Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՌԴ-ն սատարում է ԼՂ խնդրի լիարժեք ձևաչափով կարգավորմանը. Զախարովա

ՌԴ-ն սատարում է ԼՂ խնդրի լիարժեք ձևաչափով կարգավորմանը. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ իր բոլոր հանձնառություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

«Մենք հավատարիմ ենք ԼՂ խնդրի կարգավորման մեր բոլոր հանձնառություններին՝ գոյություն ունեցող համաձայնությունների շրջանակում: Ակտիվորեն փորձում ենք սատարել իրականում այս շատ բարդ խնդրի՝ լիարժեք ձևաչափով կարգավորմանը»,- ասաց նա:

Զախարովան հրաժարվեց մեկնաբանել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի այցը Միացյալ Նահանգներ, որտեղ նա հանդիպումներ է ունենում նաև ամերիկացի պաշտոնյաների հետ՝ ընդգծելով, որ դրա վերաբերյալ պետք է խոսի Վաշինգտոնը:

Անդրադառնալով հարցադրմանն այն մասին, թե հնարավոր է արդյոք առաջիկայում Բակո Սահակյանի նմանօրինակ այցը Մոսկվա՝ Զախարովան ասաց, որ այդ մասին որևէ տեղեկատվության չի տիրապետում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]