Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Շավարշ Քոչարյանը ողջունելի է համարում ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանին զենքի վաճառքի հարցով ՌԴ հետևությունը

Շավարշ Քոչարյանը ողջունելի է համարում ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանին 
զենքի վաճառքի հարցով ՌԴ հետևությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը ողջունելի է համարում ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը չի շարունակի նույն մասշտաբներով սպառազինություն մատակարարել Ադրբեջանին, որը կար մինչև 2016թ. ապրիլյան պատերազմը:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կառավարության նիստից հետո Քոչարյանն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում:

«Միշտ էլ սպառազինության համար մեկ մատակարարողն Ադրբեջանին եղել է Ռուսաստանը: Մենք դա լավ գիտենք: Այս հայտարարությունից տպավորությունն այն է, որ ինչ-որ հետևություններ արվում են Ռուսաստանի կողմից: Արձանագրում եմ, որ ողջունելի է այդպիսի հայտարարությունը», - ասաց Շավարշ Քոչարյանը:

Կոնստանտին Կոսաչովը մարտի 14-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը ասել էր, որ Ռուսաստանը չի շարունակի նույն մասշտաբներով սպառազինություն մատակարարել Ադրբեջանին, որը կար մինչև 2016թ. ապրիլյան պատերազմը: Նա նշել էր, որ Ռուսաստանը իրականացնում է այն պայմանագրերը, որոնք Ադրբեջանի հետ կնքվել են մինչև 2016թ. ապրիլ:

«Մենք պարտավոր ենք անել դա այդ պայմանագրերին համապատասխան: Սակայն իմ ունեցած տեղեկատվությամբ դա չի լինի այն մասշտաբներով, որը կար 2016թ. ապրիլի դրությամբ: Անկասկած, մենք արձագանքում ենք իրավիճակին, որը տեղի ունեցավ 2016թ. ապրիլին»,- ասել էր Կոնստանտին Կոսաչովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]