Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Tert.am »-ը տասը տարեկան է. «Արմենպրես»-ը կայքի ամենահավատարիմ գործընկերներից է

 «Tert.am »-ը տասը տարեկան է. «Արմենպրես»-ը կայքի ամենահավատարիմ գործընկերներից է

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Tert.am» կայքի գործունեության տասնամյակին նվիրված միջոցառմանն «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունն արժանացավ պատվոգրի, որպես «Գործընկեր, որի հետ Tert.am-ն ամենաշատն է համագործակցում»:

Գործակալության տնօրեն Արամ Անանյանը «Արմենպրես»-ի անունից շնորհավորեց « Tert.am»-ի գործընկերներին տարեդարձի կապակցությամբ: «Մեզ համար « Tert.am» -ը կարեւոր եւ սիրելի գործընկեր է, գործընկեր, որը հավատարիմ է իր արժեքներին: Գործընկեր, որը շատ լավ է հասկացել չարենցյան պատգամը՝ «Թե ուզում ես երգդ լսեն, ժամանակիդ շունչը դարձիր»,-ասաց Արամ Անանյանը՝ հավելելով, որ տասը տարվա ընթացքում լրատվամիջոցի բոլոր սերունդներին հաջողվել է լինել ժամանակի շունչը:

«Tert.am» կայքն առցանց տաբլոիդային լրատվական կայք է, որը տրամադրում է նորություններ Հայաստանից և ամբողջ աշխարհից։ Գործում է 3 լեզուներով` հայերեն  (հիմնական), ռուսերեն և անգլերեն:

Միացել է «ՊանԱրմենիան» մեդիա գրուպին։ 2015թ․ հոկտեմբերից կայքը գործարկում է Tert.am Health(առողջություն) և Tert.am Youth (երիտասարդություն) էջերը։

 

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]