Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Պոլիմետալ Արմենիա»-ն դադարեցնում է երկրաբանահետախուզական աշխատանքները Լոռիում և Տավուշում

«Պոլիմետալ Արմենիա»-ն դադարեցնում է երկրաբանահետախուզական 
աշխատանքները Լոռիում և Տավուշում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պոլիմետալ Արմենիա» ՍՊ ընկերությունը որոշում է կայացրել դադարեցնել Լոռու մարզի Ալավերդի և Շնող, Տավուշի մարզի Նոյեմբերյան և Կողբ համայնքների վարչական տարածքներում երկրաբանահետախուզական աշխատանքների ծրագիրը և շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման և այդ գործընթացի շրջանակներում հանրային քննարկման կազմակերպման աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Նոյեմբերյանի քաղաքապետ Կարեն Աբազյանը, մարտի 14-ին համայնքում են եղել ընկերության տնօրենը և տեղակալը, հանդիպմանը հրավիրված են եղել նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, առողջապահական ոլորտի մասնագետներ: «Ընդհանուր քննարկման արդյունքում նրանք հասկացան, որ այստեղ անիմաստ է նման աշխատանքների իրականացումը: Կարող են ավելի լուրջ խնդիրներ առաջանալ: Այս զրույցից հետո այսօր առավոտյան կապվեցին ինձ հետ և տեղեկացրին, որ որոշել են չեղյալ համարել հանրային լսումը (կայանալու էր մարտի 20-ին-խմբ.): Նրանք հրաժարվում են իրենց մտքից, տպավորություն կա, որ որոշումը ժամանակավոր չէ»,- ասաց Աբազյանը:

Ընկերությունը տեղեկացնում է, որ որոշումը կայացվում է՝ «առաջնահերթ կարևորելով իր գործունեության դրական հանրային ընկալումը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]