Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ փաստաբանների պալատի նախագահը կարգապահական վարույթ է հարուցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի նկատմամբ

ՀՀ փաստաբանների պալատի նախագահը կարգապահական վարույթ է հարուցել 
փաստաբան Տիգրան Աթանեսյանի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի մարտի 14-ի որոշմամբ փաստաբան Տիգրան Աթանեսյանի (արտոնագիր թիվ 78) նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ՝ Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.3 ենթակետի պահանջի խախտման հատկանիշներով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատից:

«Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել զանգվածային լրատվամիջոցի՝ «Երբ փաստաբանը քֆրչի է, իսկ քննիչը՝ գողական քֆրչի» վերտառությամբ հրապարակումն այն մասին, որ փաստաբան Տիգրան Աթանեսյանն, ըստ էության, գրել էր հայհոյախառն արտահայտություն։

Հիշեցնենք, որ ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի կողմից 11.02.2012թ. թիվ 1/4-Լ որոշմամբ հաստատված Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.3 ենթակետի համաձայն՝ մասնագիտական, հասարակական, հրապարակախոսական և այլ բնագավառներում իր գործունեությամբ փաստաբանը պետք է նպաստի փաստաբանի մասնագիտության բովանդակության և հասարակական կոչման նկատմամբ հարգանքի ձևավորմանն ու ամրապնդմանը»,- նշված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]