Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

ՌԴ-ն Մեծ Բրիտանիայից ռուս դիվանագետներին արտաքսելու որոշումը սադրանք է որակել


ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս դիվանագետներին Լոնդոնից արտաքսելու վերաբերյալ Մեծ Բրիտանիայի որոշումը կոպիտ սադրանք է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման կերպ է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել Մեծ Բրիտանիայի որոշմանը: 

«Սկրիպալի գործով Մեյի հայտարարությունը Մոսկվան գնահատում է որպես կոպիտ սադրանք, որը խաթարում է միջպետական երկխոսության հիմքերը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

Մեծ Բրիտանիան 23 ռուս դիվանագետների կարտաքսի Սոլսբերիում ռուսական հետախուզության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի թունավորման կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Թերեզա Մեյը:

Այս որոշումն ընդունվել է, քանի որ Մոսկվան չի պատասխանել Մեյի պահանջին՝ 24 ժամվա ընթացքում Լոնդոնին բացատրել, թե ինչպես է Ռուսաստանում մշակված թունավոր նյութը հայտնվել Բրիտանիայում: Մարտի 14-ի առավոտյան Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է Լոնդոնին պատասխան տալ Մեծ Բրիտանիայում ռուսական հետախուզության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի թունավորման գործով պաշտոնական հարցում ստանալու պահից 10 օրվա ընթացքում:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ