Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը կընդունվի շահագրգիռ կողմերի փոխհամաձայնությամբ

«Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը կընդունվի 
շահագրգիռ կողմերի փոխհամաձայնությամբ

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի մասնակցությամբ Ազգային փոքրամասնությունների կրթամշակութային կենտրոնում մարտի 14-ին տեղի է ունեցել «Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հերթական աշխատանքային քննարկումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրինՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի վարչությունից, հանդիպմանը ներկա են գտնվել ԱԺ՝ ազգային փոքրամասնությունները ներկայացնող  պատգամավորներ, ինչպես նաև ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների գործունեությունը համակարգող խորհրդի շուրջ երկու տասնյակ անդամներ: Քննարկման նպատակն էր ընդհանուր համաձայնություն ձևավորել օրենքի նախագծի առանցքային դրույթների վերաբերյալ:

Աշխատանքային քննարկմանը փոխնախարար Քոչարյանը մասնակիցներին ներկայացրել է նախորդ հանդիպման ընթացքում նրանցից ստացված գրավոր առաջարկությունների հիման վրա օրենքի նախագծում կատարված փոփոխությունները: Այնուհետև, ծավալված քննարկումների արդյունքում ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների գործունեությունը համակարգող խորհրդի անդամների հետ մի շարք դրույթների վերաբերյալ ևս համաձայնություն է ձեռք բերվել, ինչի արդյունքում խմբագրված օրենքի նախագծի վերջնական տարբերակն առաջիկայում սահմանված կարգով կներկայացվի Կառավարություն: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]