Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հունիս

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Դանիայի խորհրդարանի փոխխոսնակի հետ


ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոպենհագենում պաշտոնական այցելությամբ գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 14-ին հանդիպել է Դանիայի խորհրդարանի փոխխոսնակ Քրիստիան Յուլի հետ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Զրուցակիցները, կարևորելով միջխորհրդարանական համագործակցությունը, նշեցին, որ այս ձևաչափով Հայաստանի և Դանիայի միջև կապերի ամրապնդումը կնպաստի երկկողմ հարաբերությունների առավել խորացմանը:

Էդվարդ Նալբանդյանը զրուցակցին ներկայացրեց Ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանի նախաձեռնությունները՝ կարևորելով այս ուղղությամբ միջազգային հանրության համատեղ ջանքերը։

Նախարար Նալբանդյանը զրուցակցին տեղեկացրեց սահմանադրական բարեփոխումների արդյունքում Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգի անցման մասին:

Հանդիպման օրակարգում էին տարբեր բնագավառներում հայ-դանիական փոխգործակցության մի շարք հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային կարևորության հիմնախնդիրներ:

Էդվարդ Նալբանդյանը Դանիայի խորհրդարանի ղեկավարի տեղակալին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը»:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ