1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանը մասնակցելու է միջազգային հրապարակախոսության մրցույթին

Հայաստանը մասնակցելու է միջազգային հրապարակախոսության մրցույթին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Միջազգային հրապարակախոսության մրցույթ»-ին երկար դադարից հետո այս տարի կմասնակցի նաև Հայաստանը: Մրցույթը մասնակցին մեծ փորձ և իր երկիրը ևս մեկ անգամ ներկայացնելու հնարավորություն կտա: «Արմենպրես»-ի մամուլի սրահում մարտի 14-ին «Ազգային հրապարակախոսության» մրցույթի եզրափակիչ փուլին հայտնի դարձավ հաղթողի անունը` 17 տարեկան Անի Իվանյանը Գյումրիից:

«Ազգային հրապարակախոսության» մրցույթի հաղթողը մայիսին կմեկնի Լոնդոն՝ մասնակցելու միջազգային հրապարակախոսության մրցույթին: Այն արդեն 38-րդ տարին է, ինչ անցկացվում է: Աշխարհի շուրջ 50 երկրներից մասնակիցներ են լինում, որոնք ներկայացնում են իրենց երկիրը: Հայաստանը, մոտ 8 տարի է, ինչ մրցույթին մասնակից չէր ունեցել, քանի որ «Անգլախոսների միություն»-ն այլևս չի գործում այստեղ: Սակայն մեր ասոցիացիան «Անգլախոսների միության» կողմից լիազորվել է  իրականացնել այս ծրագիրը»,-ասաց  «Շեքսպիր ակումբ անգլախոսների ասոցիացիա»-ի  տնօրեն Նարինե Քոչարը:

Նրա խոսքով` շատ հպարտ են, որ այս տարի Հայաստանը կլինի մասնակից երկրների ցանկում: «Սա մեր երկրին ևս մեկ անգամ ներկայացնելու հնարավորություն կտա: Մեր հարևան երկրները ևս մասնակցում են»,-ասաց Քոչարն ու հույս հայտնեց, որ ապագայում կունենանք նաև հաղթող:

«Շեքսպիր ակումբ անգլախոսների ասոցիացիա»-ի  նախագահ Նատալի Ջրյանը կարևորեց մրցույթին մասնակցությունը, քանի որ այն հնարավորություն է տալիս մեր պատանիներին զարգացնել իրենց խոսքը:

«Խոսքը կարող է լինել շատ արժեքավոր, սակայն, եթե ըստ արժանվույն չմատուցես, այն կմնա օդի մեջ: Եթե հրապարակախոսը կարողանում է իր ձայնը,խոսքը հասցնել լսարանին, այն ավելի ծանրակշիռ է դառնում: Մենք հենց այդ ուղղությամբ ենք աշխատում»-ասաց նա:

Անի Իվանյանը դեռ չի որոշել, թե «Միջազգային հրապարակախոսության մրցույթ»-ին ինչ թեմայով է ներկայանալու: «Սակայն կարծում եմ` գնալ Լոնդոն, մեծ բեմ բարձրանալն ու Հայաստանը ներկայացնելը մեծ պատիվ է: Բոլոր մասնակիցները մեծ փորձ ձեռք բերեցին այստեղ»,-եզրափակեց նա:

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի, Մխիթար Խաչատրյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]