Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հունիս

Պաշտոնավարման տարիքի լրանալով պայմանավորված դադարեցվել են դատավոր Աշոտ Աբովյանի լիազորությունները


ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով դադարեցվել են Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Աշոտ Աբովյանի լիազորությունները՝ պայմանավորված պաշտոնավարման տարիքի լրանալով: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացել է ՀՀ Նախագահի պաշտոնական կայքէջից:

Կայքէջում հրապարակված հրամանագրում, մասնավորապես, ասված է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2018 թվականի մարտի 2-ի ԱԽ-4-Ո-4 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` որոշում եմ. Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Աշոտ Աբովյանի լիազորությունները 2018 թվականի մարտի 13-ից համարել դադարած»:

Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի համաձայն Դատավորի պաշտոնավարումը դադարում է, եթե լրացել է նրա 65 տարին (պաշտոնավարման տարիքը):




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ