Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վենետիկի լեգենդար հյուրանոց կարելի Է այցելել 1958 թվականի գներով

Վենետիկի լեգենդար հյուրանոց կարելի Է այցելել 1958 թվականի գներով

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 26-ին նշվող իր հոբելյանին Belmond Hotel Cipriani 5*-ը կենվորներին համարներ կառաջարկի 60 տարվա վաղեմության՝ հյուրանոցի հիմնադրման տարվա գներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Il Sole 24 ORE-ն:

Համարի արժեքը կկազմի չորս եվրոյից պակաս, ընդ որում՝ սովորական գինն սկսվում Է 650 եվրոյից: Ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ Է հյուրանոցում մնալ երեք գիշեր, ներառյալ մայիսի 26-ը: Հյուրանոցի կայքում արմագրումը հնարավոր Է ապրիլի 16-ին՝ չորս ժամվա ընթացքում՝ 10:00-ից մինչեւ 14:00-ն, եւ միայն առաջին հինգ հյուրերի համար:

Հյուրանոցը հիմնադրվել Է Ջուզեպե Չիպրիանիի՝ Վենետիկում ամենահայտնի բարի՝ Harry’s Bar-ի սեփականատիրոջ կողմից, ուր սիրում Էին այցելել Էռնեստ Հեմինգուեյը, Չառլի Չապլինը, Ալֆրեդ Հիչքոքը, Էնդի Ուորհոլը, Վուդի Ալենը: Հենց այստեղ են ստեղծվել կարպաչոն եւ «Բելլինի» կոկտեյլը: Belmond Hotel Cipriani 5*-ը գտնվում Է Ջուդեկա կղզում. Սան Մարկո հրապարակից այնտեղ կարելի Է մոտորանավակով հասնել հինգ րոպեում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]