Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունիս

Հավակնորդների մրցաշարի 4-րդ տուր. ՈՒՂԻՂ


ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի հավակնորդների մրցաշարում մեկնարկեց 4-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հավակնորդների մրցաշարի այս տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցում է աշխարհի փոխչեմպիոն Սերգեյ Կարյակինի հետ: Մյուս զույգերը կազմել են` Գրիշչուկ-Լիժեն, Մամեդյարով-Սո, Կրամնիկ-Կարուանա:

3 տուրերից հետո հավակնորդների մրցաշարի առաջատարը 2,5 միավորով Վլադիմիր Կրամնիկն է: 2-ական միավոր ունեն Շախրիյար Մամեդյարովը և Ֆաբիանու Կարուանան: Ալեքսանդր Գրիշչուկը և Դին Լիժենն ունեն 1,5-ական, իսկ Արոնյանն ու Կարյակինը՝ 1: Կես միավորով վերջին տեղում Ուեսլի Սոն է: 14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ