Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Financial Times-ը տարվա թերթ Է ճանաչվել The Press Awards-ի վարկածով

Financial Times-ը տարվա թերթ Է ճանաչվել The Press Awards-ի վարկածով

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական The Press Awards ամենամյա մրցանակի ժյուրին Financial Times (FT) թերթը հայտարարել Է Միացյալ Թագավորության 2017 թվականի լավագույն թերթը: Մարտի 14-ին այս մասին իր կայքում հայտնել Է Financial Times-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընդհանուր առմամբ, բացի «տարվա թերթից», որին Financial Times-ն արժանացել Է 2008 թվականից ի վեր առաջին անգամ, հրատարակությունը նվաճել Է «տարվա լրատվական թիմ» պարգեւը «եվրապոպուլիստների» վերաբերյալ հոդվածների շարքի համար, ինչպես նաեւ պարգեւներ երկու անհատական անվանակարգերում. Փիլիթա Քլարքը ճանաչվել Է տարվա լրագրող բնապահպանության բնագավառում, իսկ Մեթ Գարահանը՝ գործարարության եւ ֆինանսների բնագավառում: «Անցած 2017 թվականը հերթական հաջող տարին Է դարձել Financial Times-ի համար:

Այն հաղթահարել Է 900 հազար վճարովի բաժանորդների նշագիծը եւ ժամանակ, փող ու մարդկային ռեսուրսներ Է ներդրել որակյալ ժուռնալիստիկայի բնագավառում»,- մեջբերում Է հրատարակությունը Մեծ Բրիտանիայի հրատարակիչների հանրակցության փաստարկումից, որը տնօրինում Է այս մրցանակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]