Իրանի խոշորագույն ավիաընկերությունը կսկսի կին-օդաչուներ վարձել
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի խոշորագույն ավիաընկերության՝ Iran Air-ի ղեկավարությունը որոշում Է ընդունել օդաչուների աշխատատեղեր բացել կանանց համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 14-ին հայտնել Է Tehran Times թերթը: «Մեզ համար շատ կարեւոր Է, որ մեր աշխատակիցների մեջ կին-օդաչուներ լինեն»,-հրատարակությունը քաղվածքներ Է բերում ավիաընկերության տնօրեն Ֆարզանե Շարաֆբաֆիի հայտարարությունից:
Տարեկան մեկ անգամ Iran Air-ի ղեկավարությունը հայտարարում Է մի շարք աշխատատեղեր բացելու մասին, եւ այս տարի շեշտը կդրվի ընկերությունում թույլ սեռի ներկայացուցչուհիներին որպես օդաչուներ ներգրավելու վրա: Ներկայում ընկերությունում աշխատող միջին օղակի աշխատակիցների մոտավորապես 16 տոկոսը կանայք են, նշում Է հրատարակությունը: Iran Air ավիաընկերությունը, որի գլխավոր գրասենյակը գտնվում Է Թեհրանում, 25 երթուղի Է ապահովում երկրի ներսում, ինչպես նաեւ տասնյակ միջազգային չվերթներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում