Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱԺ հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն տվեց տարկետման վերաբերյալ նախագծին

ԱԺ հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն տվեց տարկետման 
վերաբերյալ նախագծին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն տվեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախագծով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ նաեւ նպատակային ուսումնառության համար՝ Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական կրթական ծրագրերով սովորողներին: Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է խորհրդարանի կողմից: Հիմնական զեկուցող, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանն ընդգծեց, որ նախագծի առաջին ընթերցմամբ ընդունումից հետո առաջարկներ չեն եղել: «Առաջարկում եմ դրական եզրակացություն տալ նախագծին և այն երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար ընդգրկել առաջիկա նիստերի օրակարգում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Պողոսյանը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին և առաջարկել այն ընդգրկել հերթական նիստերի օրակարգի նախագծում: 

Նախագծում նշված է, որ արտերկրում հանրակրթական կրթություն ստացող քաղաքացուն տարկետում տրվում է մինչև ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 19 տարին լրանալու օրը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am