Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Դեկտեմբեր

Գիտնականները պարզել են երեխաների բարձր ինտելեկտի աղբյուրը


ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էդինբուրգի համալսարանի (Շոտլանդիա) մի խումբ հետազոտողներ կատարել են ընդգրկուն հետազոտություն՝ համեմատելով ԴՆԹ-ների փոփոխակումներն ամբողջ աշխարհի ավելի քան 240 հազար մարդկանց մոտ եւ հայտնաբերել են 500 գեն, որոնք կապված են ինտելեկտի հետ: Դա, ինչպես գրել Է The Herald հրատարակությունը, 10 անգամ ավելի Է, քան կարողացել են գտնել ավելի վաղ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մեր հետազոտությունը հայտնաբերել Է, թե հատկապես որ գեներն են պատասխանատու ինտելեկտի համար: Բացի դրանից, հնարավոր Է, առողջությունը եւ ինտելեկտը կապված են, քանի որ դրանց վրա ազդում են միեւնույն գեները»,- պատմել Է հետազոտական ծրագրի ղեկավար Այան Դիրին:

Գիտնականներին հաջողվել Է որոշել մարդկանց անկախ խմբի ինտելեկտի գործակիցը (IQ)՝ վերլուծելով սոսկ նրանց ԴՆԹ-ն: Հաշվարկները ցույց են տվել, որ ինտելեկտուալ ունակությունների 50-ից մինչեւ 80 տոկոսը փոխանցվում են հենց ժառանգաբար:

Բացի այդ, պարզվել Է, որ «ինտելեկտուալ» գեների առկայությունը նվազեցնում Է այնպիսի հիվանդությունների ռիսկը, ինչպիսիք են Ալցհայմերի հիվանդությունը, դեպրեսիան, շիզոֆրենիան եւ ճարպակալումը, իսկ մանուկ հասակում ինտելեկտի ցածր մակարդակն ուղղակիորեն կապված Է մարդու ավելի վաղ մահվան հետ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ