1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կարեն Կարապետյանն ընդունել է «Անաս» ընկերությունների խմբի պատվիրակությանը

Կարեն Կարապետյանն ընդունել է «Անաս» ընկերությունների խմբի պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է իտալական «Անաս» ընկերությունների խմբի տնօրեն Ջիանի Վիտորիո Արմանիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպմանը քննարկվել են Հյուսիս-հարավ ավտոմայրու կառուցման ծրագրում իտալական ընկերության ներգրավման հնարավորություններին առնչվող հարցեր: Մասնավորապես, Ջիանի Վիտորիո Արմանին ընդգծել է, որ իրենք շահագրգռված են պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակում մասնակցել Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման և շահագործման ծրագրին:

Վարչապետ Կարապետյանը ողջունել է «Անաս» ընկերությունների խմբի նախաձեռնությունը և ընդգծել, որ կառավարությունը կարևորում է ենթակառուցվածքային այս կարևոր ծրագրի իրականացումը և պատրաստ է համագործակցության իտալական ընկերության հետ: Գործադիրի ղեկավարն առաջարկել է փոխգործակցության հետագա քայլերը մանրամասն քննարկել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ ու արդյունքները ներկայացնել կառավարության աշխատակազմ:    


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]