Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Եվրատեսիլ 2018»-ում Ադրբեջանի ներկայացուցչի երգը փոփոխության կենթարկվի  

«Եվրատեսիլ 2018»-ում Ադրբեջանի ներկայացուցչի երգը փոփոխության կենթարկվի

 

ԵՐԵՎԱՆ, 14, ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «X my heart» երգը, որով Ադրբեջանի ներկայացուցիչ Այսել Մամեդովան պատրաստվում է հանդես գալ «Եվրատեսիլ 2018» երգի մրցույթում, որոշ փոփոխությունների կենթարկվի:

 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Sputnik-Ադրբեջանին, նման որոշում է ընդունվել այն ժամանակ, երբ Հունաստանում երգչուհու փորձը լսելուց հետո, բրիտանացի պրոդյուսեր Թիմ Բրանն առաջարկել է որոշ փոփոխություններ իրականացնել: Որոշվել է երգի սկիզբն ավելի էլեկտրոնային դարձնել:

Դրան են նպաստել նաև համացանցում Մամեդովայի երգին ուղղված քննադատությունները: Բուքմեյքերները Մամեդովայի համար լավ կանխատեսումներ չունեն՝ չեն կարծում, որ նա կհայտնվի լավագույն տասնյակում:

 Երգի հեղինակներն են հույն կոմպոզիտոր և պրոդյուսեր Դիմիտրիոս Կոնտոպուլոսը և շվեդ Սանդրա Բյորմանը: Նախագծի վրա աշխատել է միջազգային թիմ, որի կազմում ընդգրկված են ներկայացուցիչներ Ադրբեջանից, Հունաստանից, Մեծ Բրիտանիայից, Շվեդիայից, Կիպրոսից, Պորտուգալիայից, Ռուսաստանից և Ուկրաինայից:

«Եվրատեսիլ 2018»-ը այս տարի կանցկացվի Լիսաբոնում: Երգի մրցույթի կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 8-ին և 10-ին Լիսաբոնում: Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 12-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]