Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՌԴ-ն հարգում է Հայաստանի ընտրությունը. Կոսաչովը` Հայաստանում սահմանադրական բարեփոխումների մասին

ՌԴ-ն հարգում է Հայաստանի ընտրությունը. Կոսաչովը` Հայաստանում 
սահմանադրական բարեփոխումների մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում ուշադիր հետևել են Հայաստանում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկումներին և հարգում են այդ բարեփոխումների արդյունքում կառավարման խորհրդարանական համակարգին անցում կատարելու հայ ժողովրդի ընտրությունը: Հայաստանի խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը: «Մենք համարում ենք, որ սահմանադրական բարեփոխումները ստացել են հայ ժողովրդի լիակատար աջակցությունը: Սա Հայաստանի ընտրությունն է, և մենք հարգում ենք այն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց Կոսաչովը:

Անդրադառնալով լրագրողներից մեկի դիտարկմանը, որ ՀՀԿ-ն կարող է ՀՀ ապագա վարչապետի պաշտոնում առաջադրել ՀՀ գործող Նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը` Կոնստանտին Կոսաչևն ընդգծեց, որ կադրային հարցերի վերաբերյալ մեկնաբանություններ չի անում, քանի դեռ հստակություն չկա: «Ամեն դեպքում դա էլ Հայաստանի ներքին հարցն է, սուվերեն ընտրություն, և ես համոզված եմ, որ դա կարվի ժողովրդավարական ճանապարհով` Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան»,- եզրափակեց Կոսաչովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]