Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կոնստանտին Կոսաչովը Հայաստանին ռազմավարական դաշնակից ընկալելու հարցում ՌԴ հասարակությունում կոնսենսուս է նկատում

Կոնստանտին Կոսաչովը Հայաստանին ռազմավարական դաշնակից ընկալելու հարցում 
ՌԴ հասարակությունում կոնսենսուս է նկատում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Դաշնային ժողովի դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը վստահեցնում է, որ Ռուսաստանը Հայաստանն ընկալում է որպես իր ռազմավարական դաշնակից:  Հայաստանի Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը Կոսաչովը նշեց, որ այդ հարցում ռուսական հասարակության մեջ կա կոնսենսուս:

«Սա մեր երկրի բարձրագույն ղեկավարության, խորհրդարանի, կառավարության դիրքորոշումն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Կոնստանտին Կոսաչովը` պատասխանելով հարցին, թե Ռուսաստանում անընդհատ հայտարարում են, որ Հայաստանին համարում են ռազմավարական գործընկեր, սակայն ՌԴ-ում աշխատող հայերը հաճախ բախվում են տարբեր խնդիրների:

Նա վստահեցրեց, որ առանձին չլուծված հարցերը խտրական վերաբերմունքի հետևանք չեն: Կոսաչովի գնահատմամբ` այդ հարցերը լուծվում են համապատասխան եղանակներով:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]