Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Դեկտեմբեր

Արվեստի ստեղծագործությունների համաշխարհային շուկան մեկ տարում աճել Է 63,7 մլրդ դոլարով


ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արվեստի ստեղծագործությունների համաշխարհային շուկայի ծավալը 2017 թվականին աճել Է 12 տոկոսով եւ հասել 63,7 մլրդ դոլարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է մարտի 13-ին հրապարակված տարեկան զեկույցում, որը կազմվել Է UBS շվեյցարական բանկի եւ Art Basel արվեստի ստեղծագործությունների միջազգային տոնավաճառի պատվերով:

Համաշխարհային արտ-շուկայի աճը ձեռք Է բերվել դրա ծավալի երկամյա անկումից հետո: Այդուամենայնիվ, ճյուղին չի հաջողվել գերազանցել 2014 թվականի պատմական ռեկորդը (ավելի քան 68 մլրդ դոլար), ինչպես նաեւ 2007 թվականին՝ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի նախաշեմին, ձեռք բերված ծավալը (66 մլրդ դոլար):

2017 թվականին վաճառքների 53 տոկոսը բաժին Է ընկել արտ-դիլերներին, իսկ 47 տոկոսը՝ աճուրդային տներին:

Համաշխարհային վաճառքների մեծ մասը (83 տոկոս) բաժին Է ընկնում երեք երկրների, որոնք արվեստի ստեղծագործությունների խոշորագույն շուկաներն են: Առաջին տեղում ԱՄՆ-ն Է (գլոբալ շուկայում կատարվող գործարքների արժեքի 42 տոկոսը), Չինաստանը (21 տոկոս) տարվա արդյունքներով գրավել Է երկրորդ տեղը՝ երրորդ հորիզոնականը մղելով Մեծ Բրիտանիային (20 տոկոս):

2017 թվականին շուկայի շարժիչ ուժը դարձել են արվեստի գերթանկ ստեղծագործությունները, ինչպես, օրինակ, Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավը, որը Նյու Յորքում Christie՚s-ի նոյեմբերյան աճուրդում վաճառվել Է 450 մլն դոլարով:

10 մլն դոլար եւ ավելի բարձր արժեքով ստեղծագործությունների վաճառքների միագումար ծավալները վերջին տասը տարվա ընթացքում ավելացել են 148 տոկոսով, իսկ անցյալ տարի՝ 125 տոկոսով: Միեւնույն ժամանակ 1 մլն դոլարից պակաս արժեքով ստեղծագործությունների վաճառքների ծավալները վերջին տասը տարվա ընթացքում կրճատվել են: Զեկույցի հեղինակները նշում են, որ արվեստի համաշխարհային շուկայի ծավալի գրեթե երկու երրորդը բաժին Է ընկնում դրանում ներկայացված նկարիչների 1 տոկոսի ստեղծագործություններին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ