Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Դեկտեմբեր

Նեյմարն ամռանը չի հեռանա ՊՍԺ-ից  


ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը չի պատրաստվում հեռանալ փարիզյան ակումբից մրցաշրջանի ավարտին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նման հայտարարություն է արել Նեյմարի հայրը: Միջազգային ԶԼՄ-ները պնդում էին, որ բրազիլացին երջանիկ չէ Փարիզում և ամռանը մտադիր է հեռանալ ակումբից:

Նեյմարը Ֆրանսիայի առաջնության «Մարսելի» դեմ խաղի ժամանակ լուրջ վնասվածք էր ստացել: Հարձակվողը խաղերը բաց կթողնի մոտ երեք ամիս: Նեյմարը ֆրանսիական ՊՍԺ տեղափոխվեց նախորդ ամռանը կատալոնական «Բարսելոնա»-ից 222 միլիոն եվրոյի դիմաց: Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին մասնակցել է 29 խաղի` խփելով 29 գնդակ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ