Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Դեկտեմբեր

Այս պարտությունն աշխարհի վերջը չէ. Մոուրինյո  


ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեմպիոնների լիգայում կրած պարտությունից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծիք է հայտնել, որ «կարմիր սատանաների» նման անհաջողությունը նորություն չէ թիմի համար:

«Այս պարտությունն աշխարհի վերջը չէ: Առաջին իսկ րոպեից փորձեցինք ագրեսիվ գործել: Միշտ կարևորել եմ խաղերում խփված առաջին գոլը ոչ միայն խաղի ելքի տեսանկյունից, այլ նաև հանդիպման ընթացքի ազդեցության տեսանկյունից: Սա ֆուտբոլ է, այստեղ լինում են նման բաներ: Վաղը նոր օր կլինի, իսկ հաջորդ օրը կլինի նոր խաղային օր»-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Մոուրինյոն:

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 1:2 հաշվով զիջեց իսպանական «Սևիլիա»-ին և դուրս մնաց հետագա պայքարից:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ