Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունիս

Apple-ը հայտնել Է հաջորդ շնորհանդեսի ամսաթիվը


ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple կորպորացիան հայտարարել Է WWDC 2018-ի՝ մշակողների համար ամենամյա միջոցառման ամսաթիվը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ընկերության մամուլի տեղեկագրում: Խորհրդաժողովը տեղի կունենա 2018 թվականի հունիսի 4-ից մինչեւ 8-ը Սան Խոսեում՝ McEnery Convention Center-ում:

Անցյալ տարի WWDC-ն տեղի Է ունեցել Կալիֆոռնիայի նույն այս քաղաքում: Դահլիճը նախատեսված Է ավելի քան վեց հազար հյուրերի համար, որոնց թվում սպասվում են Apple-ի հազարավոր մշակողներ: Մասնակիցների գրանցումը կավարտվի մարտի 22-ին:

Ենթադրվում Է, որ շնորհանդեսին կներկայացվեն ընկերության գործառական համակարգերի՝ macOS-ի, iOS-ի, watchOS-ի եւ tvOS-ի նոր տարբերակները: Նաեւ վերլուծաբանները ենթադրում են, որ ցուցահանդեսում կցուցադրվեն Apple-ի նոր գաջեթները:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ