Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գլենդելում փողոց կանվանակոչվի Արցախի Հանրապետության պատվին

  Գլենդելում փողոց կանվանակոչվի Արցախի Հանրապետության պատվին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի Ուիլսոնի և Հարվարդի փողոցների միջև ընկած Մարիլանդ պողոտան Արցախի Հանրապետության պատվին կարող է վերանվանվել Արցախի փողոցի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ Արևմտյան ափի հանձնախումբը:

Գլենդելի քաղաքային խորհուրդը մարտի 13-ին միաձայն կերպով քվեարկել է փողոցը վերանվանելու գործընթացը սկսելու օգտին: Փողոցն Ուոթերթաունի Սբ Ստեփանոս հայկական եկեղեցու դիմացի փողոցն է։ 

Ուշագրավ է, որ այդ որոշումն ընդունվել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի՝ Միացյալ Նահանգներ կատարած այցի ժամանակահատվածում:

Սահակյանը, ով մարտի 12-ին ժամանել էր ԱՄՆ, արդեն մի շարք հանդիպումներ է ունեցել Վաշինգտոնում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]