1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սեուլը եւ Փհենյանը նախապատրաստում են միջկորեական գագաթնաժողովը

Սեուլը եւ Փհենյանը նախապատրաստում են միջկորեական գագաթնաժողովը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի Հանրապետությունը եւ ԿԺԴՀ-ն նախապատրաստում են միջկորեական գագաթնաժողովը, որը պլանավորված Է ապրիլի վերջին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 14-ին Սեուլում լրագրողների համար կազմակերպված հերթական բրիֆինգում հայտարարել Է միավորման նախարարության ներկայացուցիչ Պեկ Տհե Հյոնը:

«Կողմերը շփումներ են իրականացնում միջկորեական գագաթնաժողովի նախապատրաստման շուրջ: Սակայն այդ աշխատանքի ակտիվ փուլը կսկսվի այն բանից հետո, երբ այս շաբաթ վերջնականապես կձեւավորվի համապատասխան կոմիտեն»,- ընդգծել Է պաշտոնյան:

Այդ մարմնի նախագահ Է արդեն նշանակված Հարավային Կորեայի նախագահի վարչակազմի ղեկավար Իմ Չժոն Սոկը, իսկ առաջին նիստը ծրագրված Է մարտի 16-ին: Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը մարտի 13-ին իր ավագ խորհրդականների ու օգնականների հետ կայացած հանդիպմանը հայտարարել Է, որ առաջիկա երկու ամսում Կորեական թերակղզում տեղի կունենան պատմական փոփոխություններ, որոնք կապված կլինեն առաջիկա միջկորեական եւ ամերիկա-հյուսիսկորեական գագաթնաժողովների հետ:

«Կորական թերակղզում պայմաններ են ստեղծվել միջուկազերծման եւ խաղաղության հաստատման համար: Եթե գագաթնաժողովները հաջողությամբ պսակվեն, դա մեծ փոփոխություններ կբերի ամբողջ աշխարհի համար»,- ընդգծել Է նախագահը:

Մուն Չժե Ինը հորդորել Է բոլոր կողմերին՝ օգտվել այդ պատմական հնարավորությունից: Ընդսմին նա նախազգուշացրել Է չափազանց լավատեսությունից, քանի որ, նրա խոսքով՝ ավելի վաղ ոչ մեկի չի հաջողվել հասնել Կորեական թերակղզու իրադրության արմատական փոփոխման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]