Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

Լոս Անջելեսում Հայոց ցեղասպանության պատճառած ժառանգական տրավմայի թեմայով ցուցահանդեսներ կգործեն


ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսի Կենտրոնական գրադարանում կբացվի երկու ցուցադրություն՝ հիմնված Հայոց ցեղասպանության վերապրածների սերունդների ժառանգած տրավմայի կոնցեպտի վրա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Los Angeles Times-ը:

Հիմնական ցուցադրությունում ներկայացված են յոթ արտիստի աշխատանքներ (լուսանկարներ, հուշատետրեր, ձեռագործ), ովքեր ուսումնասիրում են իրենց կապերը Հայոց ցեղասպանության հետ՝ վերաիմաստավորելով ժառանգած արտեֆակտները:

Այս ցուցահանդեսը կբացվի մարտի 17-ին և կգործի մինչև մայիսի 6-ը:

Հավաքածուները ոգեշնչված են գրականագետ Մարիանե Հիրշի «պոստ-հիշողության» թեորիայից, որը հիմված է այն գաղափարի վրա, թե ինչպես են Հոլոքոստը վերապրածների երեխաները հաղթահարում ժառանգած տրավման:

Երկրորդ ցուցահանդեսը կրում է «Բարգավաճում, կորուստ, վերապրում. լուսանկարչական ճամփորդություն Դիլդիլյան ընտանիքի արխիվից» խորագիրը: Մարտի 24-ին բացվող այս ցուցահանդեսում ներկայաված են լինելու Դիլդիլյան ընտանիքի արխիվում պահվող հուշագրությունները և լուսանկարները, որոնք արվել են Հայոց ցեղասպանությունից առաջ:




Այս թեմայով

... վերջին լուր "Հայոց ցեղասպանություն" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ