Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նալբանդյանը Շվեդիայի խորհրդարանի նախագահի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերությունները

Նալբանդյանը Շվեդիայի խորհրդարանի նախագահի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Շվեդիայում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 13-ին հանդիպեց Շվեդիայի խորհրդարանի նախագահ Ուրբան Ահլինին և Ռիկսդագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է խորհրդարանական դիվանագիտությունը` որպես երկրների միջև համագործակցության գործուն ձևաչափ, և այդ տեսանկյունից երկու երկրների օրենսդրական մարմինների ակտիվ փոխգործակցությունը դրվատանքի է արժանի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Հայաստանի արտգործնախարարը և Շվեդիայի Ռիկսդագի նախագահը բարձր գնահատեցին Հայաստանի և Շվեդիայի խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի գործունեությունը, ինչպես նաև օրենսդիր մարմինների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջև հաստատված գործընկերային կապերը, պարբերական փոխայցելությունները։

Հանդիպանը կարևորվեց երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը։

Արտգործնախարար Նալբանդյանը զրուցակիցներին ներկայացրեց Հայաստանում պետության կառավարման խորհրդարանական համակարգին անցման ընթացքը:

Զրուցակիցները հանգամանալից մտքեր փոխանակեցին միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում հայ-շվեդական համագործակցության սերտացման շուրջ։ 

Հանդիպմանը արծարծվեցին Հայաստան–Եվրոպական միություն հարաբերություններին առնչվող հարցեր։ Այդ համատեքստում երկուստեք արժևորվեց Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, տաբեր ուղղություններով ՀՀ-ԵՄ համագործակցությունը:

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին մի շարք հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ։ 

Նախարար Նալբանդյանը Ուրբան Ահլինին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]