Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Մետաքսի նոր ճանապարհը» կդառնա աշխարհի կարեւորագույն ենթակառուցվածքներից մեկը. Մոգերինի

«Մետաքսի նոր ճանապարհը» կդառնա աշխարհի կարեւորագույն ենթակառուցվածքներից մեկը. Մոգերինի
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մետաքսի նոր ճանապարհ» նախագծի իրագործումը աշխարհի համար կապահովի խոշորագույն ենթակառուցվածքային համակարգերից մեկի ստեղծումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, որը մարտի 13-ին Ստրասբուրգում ելույթ Է ունեցել Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում:

«Կենտրոնական Ասիան հաճախ ընկալում են որպես մոլորակի ինչ-որ շատ հեռավոր մասը: Սակայն ներկայում Եվրոպան եւ Կենտրոնական Ասիայի հինգ երկրներ մոտ են ինչպես երբեք: Նրանք մեր հարեւաններն են, եւ Կենտրոնական Ասիան ներկայում անհամեմատ ավելի մեծ չափով, քան անցայլում դառնում Է Եվրոպայի ու ասիական տարածաշրջանի խաչմերուկը»,- ասել Է Մոգերինին:

«Մետաքսի ճանապարհն» այսօր բնավ Էլ անցյալի ինչ-որ հիշեցում չԷ: «Մետաքսի նոր ճանապարհը» աշխարհի ամենակարեւոր ենթակառուցվածքներից մեկն Է»,- ընդգծել Է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]