Ֆուտբոլի ընտրանու նորեկ Նորբերտո Բրիասկոն Հայաստան կժամանի հանգստյան օրերին
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի ազգային թիմի նորեկ Նորբերտո Բրիասկոն Հայաստան կժամանի հանգստյան օրերին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բրիասկոն առաջին անգամ է հրավեր ստացել Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից:
Բրիասկոն ծնվել է 1996 թվականին: 22 ամյա ֆուտբոլիստը հանդես է գալիս կենտրոնական հարձակվողի դիրքում: Ֆուտբոլիստի հասակը 182 սմ է: Երկու մրցաշրջանի ընթացքում Բրիասկոն «Աթլետիկո Ուրական»-ի կազմում ընդհանուր առմամբ խաղացել է 1644 րոպե (23 խաղ) և դարձել է 4 գոլի հեղինակ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն ընկերական խաղերի համար արտերկրում հանդես եկող 13 ֆուտբոլիստ է հրավիրել:
Մարտի 24-ին՝ ժամը 18:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստան-Էստոնիա ընկերական հանդիպումը, իսկ մարտի 27-ին՝ ժամը 19:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպումը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում