Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Դեկտեմբեր

«Ուրարտու»-ն առաջին հաղթանակն է տոնել միջազգային մրցաշարում


ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբն առաջին հաղթանակը տոնեց «Երևան- 2800» միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մոսկվայի «Գազպրոմ Մոսկովսկի» ակումբը 79-71 հաշվով առավելության հասավ Թբիլիսիի «Հունդայի» ակումբի նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Սերգեյ Բիկովը (Գազպրոմ Մոսկովսկի), ով վաստակեց 22 միավոր:

Երևան-2800- ի շրջանակներում Երևանի «Ուրարտուն» 79-67 հաշվով առավելության հասավ Թեհրանի «Արարատի» նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Դրո Տեր-Ղուկասյանը (Արարատ), ով վաստակեց 29 միավոր: Մարտի 14-ին ժամը 17:00-ին Մոսկվայի «Գազպրոմ Մոսկովսկին» ուժերը կչափի Թեհրանի «Արարատի» հետ , իսկ «Ուրարտուն» ժամը 19:00-ին կընդունի Թբիլիսիի «Հունդայի» ակումբին:

Լուսանկարը՝ Armsport-ի

 

 

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ